Sunday, 14 06 2026
14:45
Մեծ Բրիտանիան առաջին անգամ կալանել է ռուսական «ստվերային նավատորմի» լցանավ
14:30
Արման Ծառուկյանի վստահ հաղթանակը՝ RAF-10-ում
NASA-ն հայտարարում է Artemis III առաքելության անձնակազմի մասին
Վարչական դատարանը մերժել է «Բարգավաճ Հայաստան»-ի՝ ԿԸՀ-ի դեմ ներկայացված հայցերը
13:45
Կովկասի ամենաբարձր գագաթը կորցնում է իր սառույցը
Վթարային ջրանջատում Երևանի Կենտրոն վարչական շրջանում
13:15
Կատարի բանակցողները մեկնել են Թեհրան. Reuters
Տարածաշրջանային նոր իրականություն․ Հայաստանը պետք է լինի սեղանի շուրջ
12:45
Չինական BYD-ն նպատակ ունի 5 տարում դառնալ աշխարհի խոշորագույն ավտոարտադրողը
Շիրակի մարզպետն ու Կիոկուշինկայ կարատեի միջազգային կազմակերպության նախագահը քննարկել են Գյումրիում կայանալիք առաջնությունը
Չեխիան մտադիր է ուղարկել առաջին տիեզերագնացին Միջազգային տիեզերակայան
Նիկոլ Փաշինյանը ցույց է տվել տարածքը, որտեղ կառուցվելու է Իջևանի մարզադաշտը
11:45
Մունդիալ-2026. Բրազիլիան ու Մարոկկոն չպարզեցին հաղթողին, Ավստրալիան պարտության մատնեց Թուրքիային
Լարսը բաց է
Մոսկվայում հորդառատ անձրևի պատճառով հեղեղումներ են
Սպասվում են տեղումներ
10:45
ԱՄՆ-ն և Իրանը այսօր էլեկտրոնային եղանակով կստորագրեն հուշագիրը․ Axios
ԱԺ անցել են ոչ թե 3, այլ 4 պրոռուսական ուժեր. ՔՊ-ն ծպտյալ պրոռուսական ուժ է
Վթարային ջրանջատում Արմավիրի մարզի Մերձավան գյուղում
Քաղաքականությունը օրենքի կիրառման վրա ազդեցություն ունի. Ծառուկյանի նկատմամբ փնթի գործընթաց է
Հանրապետությունում ավտոճանապարհներն անցանելի են
Հենց ռուսամետ ընդդիմությունը կտուժի, եթե նոր ընտրություններ նշանակվեն
09:45
210 միլիոն ֆունտ արժողությամբ առանձնատունը դատարկ է. ինչո՞ւ
09:30
Սագրադա Ֆամիլիան վերջապես ստացավ իր ամենաբարձր աշտարակը
09:15
NASA-ի տիեզերագնացը արտակարգ իրավիճակում նկարահանել է բևեռափայլ
Դոնալդ Թրամփը նշում է հոբելյանը․ նրան կհաջողվի՞ «նոր աշխարհակարգի կոնստրուկցիա ստեղծել»
Կանխվել է հրդեհի տարածումը
23:50
Փարիզում Վրաստանի 6 քաղաքացու դատապարտել են 18 ամսից մինչև 7 տարվա ազատազրկման
Ամուսինները և նրանց 3 անչափահաս երեխաները տեղափոխվել են հիվանդանոց
23:30
Fable 5-ը և Mythos 5-ը` միայն ամերիկացիների համար

Խաչվերացի տոնը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում

Սեպտեմբերի 16-ին Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին մեծ հանդիսավորությամբ տոնախմբեց հինգ տաղավար տոներից վերջինը` Խաչվերացը, որը նվիրված է գերությունից խաչի վերադարձի, նրա բարձրացման և փառաբանության պատմական հիշատակին:

Տոնի առիթով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ս. Պատարագ է մատուցել Մայր Աթոռի լուսարարապետ Տ. Հովնան եպիսկոպոս Հակոբյանը: Սրբազան Հայրն իր քարոզում անդրադարձավ խաչի սրբազան խորհրդին. «Խաչը քրիստոնեական հավատքի խորհրդանիշն ու նշանակն է: Այն քրիստոնյաների համար ամենամեծ սրբությունն է, իսկ խաչեցյալը` պաշտելի և երկրպագելի: Քրիստոսի խաչելությամբ խաչափայտը դադարեց չարչարանքի գործիք լինելուց, կերպարանափոխվեց և դարձավ փրկության միջոց: Խաչը սիրո արտահայտություն է և միևնույն ժամանակ սիրո զոհաբերություն»: Խոսքի ավարտին Սրբազան Հայրը պատգամեց նախնիների օրինակով արժանավայել կրել խաչը մեր ժամանակներում` չմոռանալով, որ խաչի ճանապարհը տանում է դեպի փրկություն:

Նույն օրը` երեկոյան ժամերգության ավարտին, տեղի ունեցավ խաչի հանդիսավոր թափոր` հանդիսպետությամբ Մայր Աթոռի Վանական խորհրդի նախագահ և Հրատարակչական բաժնի տնօրեն Տ. Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանի: Եկեղեցականաց թափորի ուղեկցությամբ Մայր Տաճարից դուրս բերվեց Տիրոջ Խաչափայտի նվիրական մասունքը` ամփոփված ռեհանով ու ծաղիկներով զարդարված ճաճանչավոր մեծ խաչի մեջ: Հանդիսավոր կերպով մասունքն առաջնորդվել է Միածնաէջ տաճարի չորս կողմերը և անդաստանի արարողությամբ օրհնություն բաշխվեց աշխարհի չորս ծագերին: Անդաստանի արարողությունից հետո ճաճանչը զարդարող ծաղիկները միաբան սարկավագները բաժանեցին հավատավոր ժողովրդին:

Հաջորդ օրը` Մեռելոցին, Մայր Տաճարում մատուցվել է Ս. Պատարագ, որի ավարտին կատարվել է հոգեհանգստյան արարողություն` ննջեցյալ հոգիների խաղաղության ու հանգստության համար:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում