«Մանչեսթեր Սիթի»-ի հարձակվող Սերխիո Ագուերոն հայտնել է, թե ինչու ժամանակին չի տեղափոխվել Մադրիդի «Ռեալ»: Այդ մասին տեղեկացնում են իսպանական լրատվամիջոցները:
Հիշեցնենք, որ արգենտինացի ֆուտբոլիստը հանդես էր գալիս «Աթլետիկո»-ի կազմում: «Արքայական ակումբ»-ի ղեկավարությունն ու մարզչական շտաբը ցանկանում էին ձեռք բերել ֆուտբոլիստի իրավունքները, սակայն Ագուերոն գերադասեց իր ներկայիս ակումբը:
««Աթլետիկո»-ի կազմում հիանալի տարիներ եմ անցկացրել: Չէի կարող դավաճանել ակումբիս: «Ռեալ» տեղափոխությունը դավաճանություն կնշանակեր:
Չեմպիոնների Լիգայի խմբային փուլի շրջանակներում «արքայական ակումբ»-ի հետ հանդիպման վերաբերյալ Ագուերոն նշել է.
«Ես դեռ երբևիցե չեմ խաղացել «Ռեալ»-ի դեմ այնպիսի թիմի կազմում, որը կարող էր հաղթող դուրս գալ այդ դիմակայությունում: Հուսով եմ` այս անգամ կհաջողվի հաղթանակ գրանցել»,- ասել է «Մանչեսթեր Սիթի»-ի ֆուտբոլիստը:








































