Ինչպես «Առաջին լրատվական»-ին հայտնում են Հայ ազգային կոնգրեսից` իշխանությունները երեք օր է՝ լծվել են «Վահան» օպերացիայի իրականացմանը: Դրա արդյունքում այժմ Հայաստանի բոլոր կենտրոնական մայրուղիները հսկում են ոչ միայն պետավտոտեսչության աշխատակիցները, այլև`ավտոմատավորներ:
Սակայն ակնհայտ է, որ սա առավելապես վախի մթնոլորտ ձևավորելու նպատակ ունի, որպեսզի արդյունքում հնարավորինս նվազեցվի մարզերից դեպի մայրաքաղաք քաղաքացիների հոսքը:
Մեր տեղեկություններով, ոստիկանությունը վերջին օրերին տոտալ հանդիպում-զրույցներ է անցկացնում մարզերի բնակչության և նույնիսկ ՀԱԿ համակիրների հետ` հորդորելով չմասնակցել Հայ ազգային կոնգրեսի՝ վաղը կայանալիք հանրահավաքին:









































