Այսօր, լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսելով քաղաքական զարգացումներից, ՀՀ նախկին վարչապետ Հ. Բագրատյանն ասաց, թե մենք «պատմական օրեր ենք ապրում»:
Հարցին՝ հնարավո՞ր են արդյոք արտահերթ ընտրություններ, Հ. Բագրատյանը պատասխանեց, թե ինքը կանխագուշակումներ չի անում: «Ես գիտեմ, որ ապրում ենք այնպիսի օրեր, որոնք հայ ժողովրդի պատմության մեջ 2000 տարի հետո գրվելու են ոսկե տառերով, ես հավատում եմ դրան»,- ասաց Հ. Բագրատյանը` բոլորին հրավիրելով ՀԱԿ-ի վաղվա հանրահավաքին:
Նախկին վարչապետի խոսքով, «պատմական իրադարձություններ» ասելով՝ պետք է նկատի ունենալ ոչ միայն հանրահավաքները, այլև ընդհանրապես ընդդիմության ողջ պայքարը:










































