Twitter միկրոբլոգի ծառայության օգտատերերը շուտով կզրկվեն հայհոյելու հնարավորությունից: Նման որոշում է կայացրել ռեսուրսի ղեկավարությունը սեպտեմբերի 15-ին: Այս մասին զգուշացրել է ծառայության գլխավոր տնօրեն Ջեյմս Բաքը:
Նրա խոսքերով` հոկտեմբերի 31-ին օգտատերերի ոչ ցենզուրային խոսքերով հաղորդագրությունները կջնջվեն: Դեռ ստուգումների կենթարկվեն միայն անգլալեզու հաղորդագրությունները:
Դեռ հայտնի չէ, թե միկրոբլոգների ցանցի ղեկավարությունը ինչ է մտադիր անել ոչ պարկեշտ բառերի սիրահարների միկրոբլոգների հետ:
Ի դեպ, որոշ տեղեկությունների համաձայն՝ ստուգումները չեն վերաբերելու անձնական հաղորդագրություններին: Կջնջվեն միայն հրապարակված գրություններն ու լուսանկարները:









































