Canon ընկերությունը թողարկել է Project 1709 ծառայությունը, որը նախատեսված է լուսանկարները ցանցում դասակարգելու և պահելու համար, հաղորդում է Pocket-lint-ը:
Պահոցը միավորում է ինչպես համակարգչից ներբեռնված լուսանկարները, այնպես էլ օգտատիրոջ կողմից այլ կայքերում հրապարակած լուսանկարները: Ներկայումս նրանում ավտոմատ կերպով պահվում են Facebook-ի լուսանկարները, իսկ հետո Project 1709-ին կմիանան նաև այլ ծառայություններ: Պահոցը կարողանում է տարբերակել կրկնօրինակ-լուսանկարները:
Լուսանկարի կողքին ցուցադրվում են EXIF տվյալները, լուսանկարը կարել է «բաժանել» սոցցանցերում կամ հղումն ուղարկել էլ.փոստի միջոցով:
Այս ծառայությունում գրանցվել հնարավոր է միայն հրավերի միջոցով:
Ծրագրի ամբողջական տարբերակը կհայտնվի 2013 թ.:












































