Համացանցի ուկրաինացի օգտատերերը նախաձեռնել են ստորագրահավաք ԱՄՆ-ի կազմի մեջ մտնելու համար: Ակտիվիստները Facebook-ում էջ են բացել և հույս ունեն հավաքել 3 մլն ստորագրություն:
Բավարար քանակի ստորագրությունների հավաքման դեպքում ԱՄՆ-ի Կոնգրես համապատասան խնդրանքը ներկայացնելու համար փաստաթղթերը կսկսեն նախապատրաստվել: Կազմակերպիչների կարծիքով` Ուկրաինայի՝ ԱՄՆ-ի կազմի մեջ մտնելու որոշումը կպաշտպանեն մասնակիցների 90%-ը, քանի որ բոլորը զզվել են ապրել աղքատության մեջ, իսկ ընդդիմության վրա հույս դնել չի լինի:
Նախաձեռնողների խոսքերով` ԱՄՆ-ի Սահմանադրությունը նախատեսում է ԱՄՆ-ի կազմի մեջ նոր նահանգների ընդունում, եթե Կոնգրեսը համապատասխան որոշումը կայացնի:











































