Իրանի ԱԳՆ երկուշաբթի օրը հերքել է լուրերն այն մասին, որ Սիրիայի տարածքում գտնվում են Իսլամական հեղափոխության պահակախմբի կորպուսի զինվորականներ, հաղորդում է իրանական արաբալեզու «Ալ-Ալամ» հեռուստաալիքը:
Իրանական ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցիչ Ռամին Մեխմանպարաստը հայտարարել է հեռուստաալիքին, որ Իսլամական հեղափոխության պահակախմբի կորպուսի գեներալի խոսքերը ենթատեքստից մի քանի ԶԼՄ-ների կողմից դուրս են հանվել:
«Գեներալ Ջաֆարիից մեջբերումներն ընտրվել են ոչ ճիշտ», -դիվանագետի խոսքերը մեջբերում է France Press գործակալությունը:
«Տարածաշրջանում և առավել ևս Սիրիայում իրանական զինվորական ուժեր չկան»,- նշել է Մեխմանպարաստը:
Իրանն ավելի վաղ հայտարարել էր նախագահ Բաշար Ասադին աջակցելու մասին, ինչպես նաև առաջարկել էր Թեհրանում ընդդիմադիրների և կառավարության ներկայացուցիչների միջև բանակցություններ անցկացնել`Սիրիայում արյունահեղությունը դադարեցնելու նպատակով:










































