ԵԱՀԿ գործող նախագահ, Լիտվայի արտգործնախարար Անդրոնյուս Աժուբալիսը հայտարարել է, որ կազմակերպությունում լիտվական նախագահությունը շարունակելու է Ղազախստանի կողմից ստանձնած կուրսը` Եվրասիայում անվտանգության հաստատման ուղղությամբ:
Այս մասին ասվում է ԵԱՀկ հաղորդագրության մեջ:
Աժուբալիսի խոսքով, գործունեության առաջնահերություններ են ԵԱՀԿ տարածքում հակամարտությունների կարգավորումը, խոսքի ազատության հաստատումը, էներգետիկ անվտանգությունն ու տարածաշրջանային համագործակցությունը, այդ թվում միջազգային սպառնալիքների դեմ պայքարը:
Աժուբալիսը ժամանել է Աստանա, Ղազախստանի ղեկավարության հետ ԵԱՀԿ-ում լիտվական նախագահության առաջնահերությունները քննարկելու համար: