Պենտագոնի ղեկավար Լեոն Պանետան այս շաբաթ կհանդիպի ՉԺՀ ապագա ղեկավար Սի Սզինպինի հետ: Հանդիպումը առավել հետաքրքրություն է ներկայացնում այն պատճառով, որ Սի Ցզինպինը մոտ մեկ ամիս անհետացել էր ԶԼՄ-ների ուշադրության կենտրոնից:
Լեոն Պանետան այսօր ժամանել է Չինաստան՝ ԱՄՆ պաշտպանության նախարարի պաշտոնում առաջին անգամ: Սեպտեմբերի 19-ին նախանշված է նրա հանդիպումը ՉԺՀ փոխնախագահ Սի Ցզինպինի հետ, հաղորդում է Associated Press-ը:
Սի Զցինպինը գերագույն պետական պաշտոնը կզբաղեցնի 2013թ. մարտից:






































