Apple ընկերության iPhone սմարթֆոնների նոր տարբերակի նախնական պատվերների թիվը վաճառքի առաջին օրերին անցել է 2 մլն-ից, ինչը կրկնակի գերազանցում է iPhone 4S-ի պատվերների նախորդ ռեկորդը: Այս մասին հաղորդում է Interfax-ը՝ վկայակոչելով ընկերության հաղորդագրությունը:
Հաղորդվում է, որ դրա պատճառով որոշ օգտատերեր իրենց նոր սմարթֆոնները կստանան հոկտեմբերին, ոչ թե սեպտեմբերին, ինչպես նախատեսվում էր:










































