Google-ը շուտով փոխելու է որոնողական ալգորիթմը: Ընկերությունում նշել են, որ այսուհետ առավելությունը տրվելու է ինքնատիպ, հեղինակային և բազմաբնույթ բովանդակություն ունեցող կայքերին, իսկ բոլոր այն կայքերը, որոնք զբաղված են արտատպմամբ, տեղ կզբաղեցնեն վարկանիշների ավելի ցածր հորիզոնականներում:
Ընկերությունում ասում են, որ դրա համար ստեղծվել է որոնողական նոր ալգորիթմ, ինչը թույլ կտա ավելացնել «բարձրակարգ կայքերի» վարկանիշը: Google-ի մասնագետներից Ամիթ Սինհալը ասել է, որ շատ կայքեր մինչև հիմա տարբեր գովազդների և այլ կայքերից արտատպած տեղեկությունների շնորհիվ փորձում էին տեղ զբաղեցնել որոնման վերին հորիզոնականներում` խաբելով որոնողական համակարգերին: Այս մասին հաղոդրում է CyberSecurity կայքը: