Թուրքական Anadolu գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն այսօր մեկնում է Եգիպտոս՝ մասնակցելու Սիրիայի վերաբերյալ մերձավորարևելյան քառյակի՝ Իրան, Թուրքիա, Եգիպտոս, Սաուդյան Արաբիա, արտգործնախարարների հանդիպմանը:
Հանդիպումից հետո Դավութօղլուն մասնակցելու է ընթրիքի, որից հետո վերադառնալու է Թուրքիա: Եգիպտոս մեկնելուց առաջ Դավութօղլուն հայտարարել է. «Թուրքիան անում է ամեն հնարավոր բան՝ Մերձավոր Արևելքում, Բալկաններում ու Հարավային Կովկասում իրավիճակի կայունացման համար: Թուրքիան ջանքեր է գործադրում այդ տարածաշրջանների զարգացման ուղղությամբ: Մերձավոր Արևելքի, Բալկանյան երկրների և Հարավային Կովկասի զարգացմամբ Թուրքիան կվերածվի տարածաշրջանային երկրի»:











































