Ադրբեջանական Salam News գործակալության փոխանցմամբ՝ Ադրբեջանի նախագահի աշխատակազմի արտաքին կապերի բաժնի պետ Նովրուզ Մամեդովը քննադատել է Եվրախորհրդարանի կողմից Ռամիլ Սաֆարովի գործով բանաձևի ընդունումը.
«Ադրբեջանի վերաբերյալ Եվրախորհրդարանի ընդունած բանաձևը կանխակալ է: Եթե Եվրախորհրդարանի որոշ ակտիվիստներ այդ հարցում այդքան արդար են, հարգում են միջազգային իրավունքը, ապա թող գեթ մեկ անգամ արդար բանաձև ընդունեն Հայաստանի օկուպացրած տարածքների մասին, որոնք ավելի քան 20 տարի է, ինչ օկուպացված են:
Եթե եվրապատգամավորներն այդքան արդար են, ապա թող գնահատեն Անդրես Բրեյվիկի կատարած ահաբեկչությունը, որին յուրաքանչյուր սպանության համար դատապարտել են միայն երեք ամիս ժամկետով: Ինչո՞ւ նրանք դա չեն անում: Կանխակալ մոտեցումն ակնհայտ է»:









































