Օքսֆորդի համալսարանի բրիտանացի մասնագետները հայտնաբերել են ինսուլինի նկատմամբ խիստ զգայունություն ցուցաբերող, մուտացիաներով միակ գենը: Նրանց խոսքերով, այժմ կարելի է խոսել շաքարախտի դեմ նոր դեղամիջոցի մասին,- գրում է meddaily.ru-ն՝ վկայակոչելով Xinhua-ին:
Այսպես, գիտնականների ասելով, PTEN գենի մուտացիան ընդունակ է մեծացնել շաքարախտում առանցքային դեր խաղացող հորմոնի հանդեպ զգայունությունը:
Ենթաստամոքսային գեղձի բջիջները կարող են բավականաչափ ինսուլին արտադրել, սակայն օրգանիզմը դրան չի արձագանքի: Բացահայտելով հակադարձ էֆեկտի բերող գենետիկ առանձնահատկությունը՝ հնարավոր է շաքարախտի դեմ դեղամիջոց ստեղծել:










































