Մադրիդի «Ռեալ»-ի նախկին նախագահ Ռամոն Կալդերոնը մեկնաբանել է թիմի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյի հայտարարությունն այն մասին, որ ինքը թիմ չունի:
«Մոուրինյոյի խոսքերը չեն շտկի իրավիճակը: Այդ հայտարարությունից հետո ֆուտբոլիստները նույնպես կարող են ասել, որ իրենք մարիչ չունեն:
Երբ Մոուրինյոն մարզում էր «Չելսի»-ն, նման արտահայտություն էր արել: Հուսով եմ, որ այդ խոսքերը պատահական են, քանի որ «Ռեալ»-ի ֆուտբոլիստները խաղադաշտում չեն խնայում իրենց ուժերը»,- հայտարարել է Կալդերոնը:




































