Google ընկերության հիմնադիրներից Լարի Փեյջը գլխավորում է բրիտանական լրատվամիջոցների 100 ամենաազդեցիկ մարդկանց վարկանիշային ցուցակը,- գրում է itar-tass-ը: Վարկանիշային ցուցակը կազմվել և այսօր հրապարակվել է բրիտանական «Գարդիան»-ի կողմից:
Երկրորդ տեղում Twitter-ի ներկայիս ղեկավար Դիկ Կոստոլոն է: Եռյակը եզրափակում է բրիտանական BBC մուլտիմեդիական խմբի նախագահ լորդ Քրիստոֆեր Փաթենը:
Նրանց հետևում են BBC-ի գլխավոր տնօրեն Ջորջ Էնթուիսթլը, Apple-ի արտադրական դիզայնի բաժնի ավագ փոխնախագահ սըր Ջոնաթան Այվը և Facebook ընկերության փոխնախագահ Ջոաննա Շիլդսը:
Նախկինում վարկանիշային ցուցակի առաջատար Ռուպերտ Մերդոկն այժմ 11-րդ տեղում է:









































