Ժամանակ առ ժամանակ ՁԻԱՀ-ով հիվանդները և նրանց բուժող բժիշկները բախվում են այն բանին, որ թերապիան դադարում է օգուտ տալուց: Սովորաբար դրանում մեղավոր են իրենք՝ հիվանդները. ռեժիմին չհետևելը հանգեցնում է թերապիային անընկալունակությանը:
Ինչպես հաղորդում է Meddaily-ն, Հարվարդի համալսարանի գիտնականների նոր հեետազոտության համաձայն՝ դեղամիջոցները սխալ ընդունելու հետևանքով դրանց արդյունավետության նվազումը կախված է նրանից, թե ինչ դեղամիջոցներ են մտնում թերապիայի կուրսի մեջ: Նրանց հետազոտությունը թույլ է տալիս ստեղծել ավելի արդյունավետ և էժան դեղային կոմբինացիաներ:
«Աշխատանքի արդյունքը եղել է հատուկ մեթոդիկայի ստեղծումը, որը կանխատեսում է ընտրված թերապիայի հաջողությունը: Մեթոդը ցույց է տալիս նաև անընկալունակության զարգացման հնարավորությունը: Այժմ հետազոտողները դեղամիջոցների կոմբինացիայի ստեղծման համար օգտագործում են փորձերի և սխալների մեթոդը»,- պատմել է պրոֆեսոր Մարտին Նովակը:
Նրա խոսքերով՝ իրեք կիրառում են մաթեմատիկական մեթոդ, որը հաշվի է առնում դեղամիջոցների հատկությունները, ՁԻԱՀ-ի զգացական և ընկալունակ տարրերի միջև կենսաբանական տարբերությունները, մուտացիաները, դեղամիջոցներն ընդունելու զգուշությունը և այլն:
Այնուամենայնիվ, ճիշտ կանխատեսում անելու համար անհրաժեշտ է ստուգել կլինիկական տվյալների հսկայական ծավալը:











































