Սիրիայի հարցով ՄԱԿ-ի հատուկ հանձնաժողովը կարծում է, որ Սիրիայում ռազմական հանցագործություններ կատարել են ինչպես կառավարական ուժերը, այնպես էլ զինյալները: Այս մասին հաղորդում է Reuters-ը:
Հանձնաժողովը ՄԱԿ-ի ԱԽ-ին կոչ է արել Սիրիայում հանցագործությունների հետաքննությունը փոխանցել Միջազգային քրեական դատարան:
«Սիրիայում աճել է մարդու իրավունքների կոպիտ խախտումների հաճախականությունը»,- հայտարարել է հանձնաժոսղովի նախագահ, բրազիլացի փորձագետ Պաուլու Պինեյրուն:








































