Վրացական «Ասավալ-դասավալի» թերթին տված հարցազրույցի ժամանակ Վրաստանի նախկին նախագահ Էդուարդ Շևարդնաձեն անդրադարձել է հոկտեմբերի 1-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններին.
«Եթե այդ ընտրությունների արդյունքներով՝ Վրաստանում շարունակեն իշխանության մնալ ներկայիս իշխանությունները, ապա Վրաստանին սպասվում է ծանր ապագա: Շատ ծանր ապագա: Սակայն իմ կանխատեսմամբ՝ ընտրություններում հաղթանակ է տանելու ընդդիմությունը: Վստահ եմ, որ իշխանության կգա ընդդիմադիր միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլին: Տա Աստված, որ ես չսխալվեմ իմ կանխատեսման մեջ»:
Օգոստոսի վերջին էլ Շևարդնաձեն հայտարարել էր, որ Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին իր իշխանությունը պահպանելու համար պատրաստ է գնալ արյունահեղության:








































