Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն ընդունել է «Մարդը և տիեզերքը» գիտաժողովի մասնակիցներ Եվրոպական աստղաֆիզիկական գիտական կենտրոնի պրոֆեսոր Գարիկ Իսրայելյանին, հանրահայտ տիեզերագնացներ Չարլզ Դյուկին (ԱՄՆ) և դոկտոր Կլոդ Նիկոլյեին (Շվեյցարիա):
Սահակյանը շնորհակալություն է հայտնել անվանի գիտնականներին և տիեզերագնացներին Արցախ ժամանելու և նման կարևոր միջոցառմանը մասնակցելու համար, որը մեծապես կնպաստի մեր երկրում գիտության զարգացմանը:
Հյուրերն իրենց հերթին գոհունակություն են հայտնել աշխարհահռչակ տիեզերագնաց Նիլ Արմսթրոնգի հիշատակին նվիրված առաջին գիտաժողովը հենց Արցախում կազմակերպելու կապակցությամբ:
Քննարկվել են նաև ճշգրիտ գիտությունների և Արցախում տարբեր միջազգային գիտական միջոցառումների անցկացմանն առնչվող հարցեր:
Հանդիպմանը մասնակցել են ԼՂՀ գիտության և կրթության նախարարի պաշտոնակատար Վլադիկ Խաչատրյանը, պաշտոնատար այլ անձինք:











































