Բաղդադի, այսպես կոչված, Կանաչ գոտու մոտակայքում տեղի ունեցած պայթյունի հետևանքով նվազագույնը չորս մարդ զոհվել, ևս 11-ը վիրիավորվել են,- հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Այդ թաղամասում են տեղակայված օտարերկրյա և կառավարական մի շարք շենքեր, այդ թվում՝ ԱՄՆ-ի դեսպանատունը:
Տեղական իշխանությունների տվյալներով, Կանաչ գոտու դարպասների մոտ մեքենա է պայթել: Զոհվածները անվտանգության աշխատակիցներ են:








































