Անգլիայի ազգային ընտրանու գլխավոր մարզիչ Ռոյ Հոջսոնը նշել է, որ վերջերս «Սթոք Սիթի» տեղափոխված հարձակվող Մայքլ Օուենն ազգային թիմ վերադառնալու շանս ունի:
Մասնագետը հայտնել է, որ շանս կունենա յուրաքանչյուրը, այդ թվում նաև 32-ամյա ռմբարկուն:
«Մայքլին հաջողություններ եմ ցանկանում նոր ակումբում: Նա մեծ գործ է արել ֆուտբոլի համար: Հավաքականի դռները նրա համար փակված չեն: Շանս ունի յուրաքանչյուրը, և Օուենը բացառություն չէ: Տվյալ պահին ես պատրաստ չեմ քննարկել Մայքլի հեռանկարներն ազգային հավաքականում, սակայն ամեն ինչ ավարտված չէ»,- Sky Sports-ը մեջբերում է Հոջսոնի խոսքերը:







































