Թուրքական Zaman թերթի փոխանցմամբ՝ Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարար Թաներ Յըլդըզը հայտարարել է, որ Թուրքիայի համար ամենաշահավետ տարբերակն ադրբեջանական գազի գնումն է.
«Թուրքիան ադրբեջանական գազը գնում է ամենացածր գներով: Ադրբեջանական գազը նախկինի նման Թուրքիայի համար շարունակում է մնալ որպես ամենաշահավետ տարբերակ: Թուրքիան այսօր ադրբեջանական «Շահ Դենիզ» գազային հանքավայրի գազը ստանում է Հարավկովկասյան («Բաքու-Թբիլիսի-Էրզրում», ԲԹԷ) գազատարով:
Կնքված պայմանագրի համաձայն՝ Թուրքիան այդ գազային հանքավայրի մշակման առաջին փուլում պետք է տարեկան ստանա 6.6 միլիարդ խորանարդ մետր գազ, իսկ երկրորդ փուլում՝ ևս 6 միլիարդ խորանարդ մետր»:
Հիշեցնենք, որ Թուրքիային գազամատակարումների ծավալով Ադրբեջանը զբաղեցնում է երրորդ տեղը՝ Ռուսաստանից և Իրանից հետո: Թուրքիան իր համար ամենաթանկ գազը գնում է Իրանից:







































