«Արսենալ»-ի գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը չի բացառում, որ իր թիմը կարող է պայաքարել Պրեմիեր Լիգայի ընթացիկ մրցաշրջանի չեմպիոն դառնալու համար:
«Ազգային առաջնության ընթացիկ մրցաշրջանի 10-րդ տուրից հետո կպատասխանեմ ձեր այն հարցին, թե հավակնելու ենք արդյոք մենք չեմպիոնի տիտղոսին:
Կարծում եմ` մենք շանս ունենք: Սակայն դեռևս չեմ կարող ասել, թե որքան են հզոր մեր հակառակորդները: Մենք դեռ ոչ մի հանդիպում չենք անցկացրել չեմպիոնության հավակնորդ թիմերի հետ: Ամենակարևորը հզոր թիմերի հետ խաղը ճիշտ կազմակերպելն է»,- հայտնել է Արսեն Վենգերը բրիտանացի լրագրողներին:











































