«Հզբոլահի» ղեկավար Հասան Նասրալան կոչ է արել մասշտաբային ակցիա անցկացնել Լիբանանում՝ ընդդեմ հակամահամեդական «Մուսուլմանների անեմղությունը» ֆիլմի: Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը:
«Մենք կոչ ենք անում բողոքի ակցիա անցկացնել Բեյրութի հարավային արվարձաններում սեպտեմբերի 17-ին: Մահմեդականներն ու քրիստոնյանները պետք է զգոն լինեն, որպեսզի բախումներ չառաջացնեն: Այն մարդիկ, այդ թվում ԱՄՆ, որոնք պատասխանատու են ֆիլմի ստեղծման համար, պետք է պատասխանատվություն կրեն: Այս բոլոր իրադարձություններն ամերիկյան հետախուզության ձեռքի գործն է»,- ասել է Հ.Նասրալան:
Բացի Բեյրութից՝ բողոքի ակցիաներ պետք է ընթանան սեպտեմբերի 19-ին Տիր քաղաքում, իսկ Հերմել քաղաքում` սեպտեմբերի 21-ին:










































