Այցով Լիբանանում գտնվող Հռոմի պապ Բենեդիկտոս 16-րդը Բեյրութում պատարագի ժամանակ կոչ է արել խաղաղություն հաստատել Սիրիայում և ամբողջ Մերձավոր Արևելքում:
Բենեդիկտոս 16-րդի այցը Մերձավոր Արևելք պայմանավորված է հարևան Սիրիայում քրիստոնյաների վիճակի մասին մտահոգությամբ, քանի որ երկրում արդեն մեկուկես տարի է, ինչ չի դադարում զինված հակամարտությունը, որը սպառնալիք է ներկայացնում ոչ միայն Սիրիայի ժողովրդի, այլև ողջ տարածաշրջանի համար:
«Դուք շատ լավ գիտեք հակամարտությունների և բռնությունների ողբերգությունը, որոնք այսքան շատ տառապանքներ են ծնում: Ցավոք, զենքի կրակոցները շարունակվում են, դրա հետ` նաև այրիների և որբերի լացը»,- ասել է Հռոմի պապը:









































