Ընդդիմադիր «Սիրիական ազատ բանակի» հրամանատարներից մեկը հայտարարել է, որ Սիրիայի հարցով միջազգային նոր պատվիրակ Լահդար Բրահիմին դատապարտված է անհաջողության:
Սիրիական զինված ընդդիմության Skype-կոնֆերանսից հետո գնդապետ Աբդել Ջաբար ալ-Օքաիդին France Press գործակալությանը տված հեռախոսային հարցազրույցում նշել է, որ քննարկման կենտրոնում եղել են նախագահ Բաշար Ասադի վարչակարգի` իր ժողովրդի դեմ ուղղված ավերիչ հետևանքները:
ալ-Օքաիդիի խոսքով` Բրահիմիի առաքելությունը անհեռանկարային է, քանի որ միջազգային հանրությունը իրականում չի ուզում օգնել սիրիացի ժողովրդին` «քաղաքական տանիք ապահովելով հանցագործ վարչակարգի համար»:
Լահդար Բրահիմին, ով հաջորդել է ՄԱԿ և ԱՊԼ հատուկ պատվիրակ Քոֆի Անանին, շաբաթ օրը Դամասկոսում նախագահ Բաշար Ասադի հետ տեղի ունեցած հանդիպումից հետո հայտարարել է, որ սիրիական ճգնաժամը սպառնում է ոչ միայն տարածաշրջանի, այլ նաև ամբողջ աշխարհի կայունությանը: Միաժամանակ դիվանագետն ընդգծել է, որ հակամարտության կարգավորման հարցում վերջին խոսքը Սիրիայի ժողովրդինն է:








































