Ռուսաստանի Պրեմիեր Լիգայի գավաթի խաղարկության 8-րդ տուրի շրջանակներում «Կրասնադար»-ը 5:2 հաշվով զիջեց Մախաչկալայի «Անժի»-ին:
«Անժի»-ն գնդակ ուղարկեց մրցակցի դարպասը հանդիպման առաջին իսկ րոպեին. խաղի հաշիվը բացեց Շատովը: Այնուհետև առանձնացան նաև Ժոաո Կարլոսը և Սամուել Էտո´Օ-ն: Մինչև առաջին խաղակեսի ավարտը հյուրերը կարողացան կրճատել հաշվի տարբերությունը. գոլի հեղինակ դարձավ Մարսիու Աբրեուն:
Հանդիպումն ավարտվեց 5:2 հաշվով` հօգուտ Մախաչկալայի ակումբի: Այս հաղթանակի շնորհիվ «Անժի»-ն վաստակեց 17 միավոր և զբաղեցրեց մրցաշարային աղյուսակի երրոդ հորիզոնականը:
Հայաստանի ազգային հավաքականի և «Կարսնոդար»-ի ֆուտբոլիստ Յուրա Մովսիսյանը մասնակցեց ամբողջ հանդիպմանը:
«Անժի» – «Կրասնոդար»` 5:2
1:0 Շատով (1´), 2:0 Կարլոս (5´), 3:0 Էտո´Օ (14´), 3:1 Աբրեու (38´), 4:1 (Բուսուֆա (48´), 4:2 Վրանյեշ (52´), 5:2 Էտո´Օ (87´)








































