Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում` մեծ առևտրի կենտրոնում, գեներատորի այրման հետևանքով ծխահարվել է ավելի քան 70 մարդ, ինչպես հայտնել է շտապօգնության ծառայությունը:
Բռնկումն իրարանցում է առաջացրել մարդկանց շրջանում, սակայն որոշ ժամանակ անց առևտրի կենտրոնը նույն ռեժիմով սկսել է աշխատել: Տուժածների մեծ մասը առաջին բուժօգնությունից հետո տուն են վերադարձել:










































