Մուսուլմանական աշխարհում անկարգությունների պատճառ դարձած հակաիսլամական սկանդալային ֆիլմի ստեղծողներից մեկը` Նակուլա Բասիլի Նակուլան, ոստիկանությանը հայտնել է, որ թաքնվում է և չի ցանկանում վերադառնալ Կալիֆոռնիայում գտնվող իր տուն: Այս մասին հաղորդում է Associated Press-ը:
55-ամյա կալիֆոռնիացի Նակուլան երեկ ներկայացել էր հարցաքննության` կապված խարդախության համար դատվածությունից հետո փորձնական ժամկետի խախտման հետ:
Հարցաքննությունից հետո շերիֆի օգնականները դիմակավորված ռեժիսորին ոստիկանական բաժանմունքից ավտոմեքենայով տարել են անհայտ ուղղությամբ:
Հարցաքննությունը կապ ունեցե՞լ է «Մուսուլմանների անմեղություն» ֆիլմի ստեղծման հետ, թե՞ ոչ` չի հաղորդվում:
Ենթադրվում է, որ ներկայումս Նակուլան թաքնվում է այնտեղ, որտեղ նրան ոչ ոք չի ճանաչում:










































