Բրազիլական Sambafoot-ը հաղորդում է, որ «Սանթոս»-ի կիսապաշտպան Գանսոն շուտով պայմանագիր կստորագրի «Սան Պաուլո»-ի հետ:
«Սան Պաուլո»-ն համաձայնել է Գանսոյի տրանսֆերի 45 տոկոսի դիմաց «Սանթոս»-ին հատկացնել 7,3 միլիոն ֆունտ: Նշենք, որ ֆուտբոլիստի իրավունքների մնացյալ 55 տոկոսը պատկանում է DIS գործակալությանը:
Ակնկալվում է, որ Բրազիլիայի ազգային հավաքականի կիսապաշտպանը հանրությանը կներկայացվի այս շաբաթվա ընթացքում:









































