Կատալոնական «Բարսելոնա»-ի ու Արգենտինայի ազգային հավաքականի հարձակվող, առաջատար Լիոնել Անդրես Մեսսին երեկ տեղի ունեցած՝ «Խետաֆե»-ի դեմ խաղում դուբլի հեղինակ դարձավ:
Արգենտինացին, նախ, 74-րդ րոպեին 11 մետրանոց հարվածով գրավեց մրցակցի դարպասը, ապա՝ չորս րոպե անց, երկրորդ գոլը հեղինակեց:
Infostrada-ի հաղորդմամբ՝ արգենտինացին շրջանցեց իր իսկ ռեկորդը, որ հեղինակել էր 2010 թվականին: Այդ տարվա ընթացքում Մեսսիին հաջողվել էր 60 անգամ գոլի հեղինակ դառնալ, իսկ 2012-ին ֆուտբոլիստն արդեն 61 գոլ է խփել:








































