Թուրքիայի հարավարևելյան Բինգյոլ նահանգում կիրակի օրը տեղի ունեցած ականի պայթյունից զոհվել է 8, վիրավորվել 7 ոստիկան: Այս մասին հաղորդում է NTV հեռուստաալիքը` հղում անելով անվտանգության ուժերին:
Ավտոմեքենան, որում գտնվել են ոստիկանները, պայթել է քուրդ գրոհայինների կողմից ճանապարհի վրա դրված ականի վրա: Հեռուստաալիքի փոխանցմամբ` անվտանգության ուժերը անջատողական Քրդստանի աշխատավորական կուսակցության գրոհայինների որոնման և ոչնչացման գործողություն են իրականացնում:
Թուրքիայի տարածքում քրդական ինքնավարության ձգտող գրոհայինների և Թուրքիայի իշխանութունների հակամարտությունը շարունակվում է ավելի քան 25 տարի: Այն ավելի քան 40 հազար մարդու կյանք է խլել: ՄԱԿ-ը և ԵՄ-ն Քրդստանի աշխատավորական կուսակցությունը ճանաչել են որպես ահաբեկչական:









































