ԱՄՆ իշխանությունները հետաքննում են 2005-2008 թթ. արտադրության 195 հազար Ford Crown Victoria ավտոմեքենաների տեխնիկական հնարավոր անսարքությունները: Ստուգման ենթարկվող բոլոր ավտոմեքենաները գտնվում են ոստիկանության տիրապետության ներքո: Այս մասին հաղորդում է Foxnews-ը:
Խնդիրները կապված են ղեկային համակարգի հետ: Հաղորդվում է, որ դրա մասերից մեկը կարող է առանձնանալ և հանգեցնել մեքենայի նկատմամբ վերահսկողության կորստի: Խնդրի հետևանքով դեռևս վթարների և մահվան դեպքեր չեն արձանագրվել:
ԱՄՆ իշխանությունները մի քանի բողոք են ստացել` կապված Ford Crown Victoria մոդելի տեխնիկական թերությունների հետ: Ford կոնցեռնը հայտնել է, որ համագործակցում է քննության հետ:
Հետաքննությունը փորձում է պարզել`ընկերությունը արտադրական թերությո՞ւն է թույլ տվել, անհրաժե՞շտ է հետ կանչել մեքենաները շտկումների համար:
Նշենք, որ Ford-ը իր Crown Victoria մոդելներով ապահովել է ոստիկանական ավտոմեքենաների շուկայի 70 տոկոսը: Մոդելը արտադրությունից հանվել է 2011 թվականին: Լավագույն տարիներին դրանց վաճառքը տարեկան հասել է 50 հազարի:







































