ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը հենց նոր տեղեկացրեց, որ ինքը խոսել է «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստեփան Սաֆարյանի հետ։ Վերջինս տեղեկացրել է, որ իրենց խմբակցությունը նիստ է գումարել, և 14-00-ին տեղյակ կպահեն՝ այդ կերպ բոյկոտո՞ւմ են, թե՞ մանդատները վայր են դնելու:
Ի դեպ, այսօր նիստի ժամանակ Հովիկ Աբրահամյանը նկատողություն արեց ՀՀԿ-ական պատգամավոր Համլետ Հարութունյանին. «Թույլ տուր՝ աշխատենք, ինձնից բարձր ես խոսում: Ողջունելի է իհարկե, բայց նաև՝ ցավալի»:









































