Ճապոնիայի հարավային շրջանները նախապատրաստվում են անցած ամիս պատուհասած «Բոլավեն» թայֆունին չզիջող մեկ այլ՝ «Սանբա» թայֆունի հարվածին, հայտնում է ria.ru-ն:
«Սանբա» թայֆունը ձևավորվել է սեպտեմբերի 10-ին՝ դառնալով այս սեզոնի ընթացքում Խաղաղ օվկիանոսի հյուսիս-արևմուտքում գրանցված թվով 16-րդ թայֆունը:
Ճապոնիայի օթերևութաբանական ազգային գործակալության տվյալներով, տարերքն այս պահի դրությամբ գտնվում է Օկինավա կղզու վարչական կենտրոն Նախա քաղաքից 260 կմ հեռավորության վրա: Թայֆունը շարժվում է ժամում 30 կմ արագությամբ: Օթերևութաբանների կանխատեսումների համաձայն՝ «Սանբա» թայֆունը կուղղվի դեպի Կորեական թերակղզի: