Մարդկության պատմության մեջ ամենահզոր զենքից՝ միջմայրցամաքային բալիստիկ հրթիռներից պաշտպանության ապահովման նպատակով Պենտագոնն արդեն հիմա որսիչ հրթիռների ստեղծման հավակնոտ ու թանկարժեք մի շարք ծրագրեր է իրականացնում, գրում է cnews.ru-ն:
Սակայն ԱՄՆ Ազգային հետազոտությունների խորհրդի մասնագետների զեկույցն այդ նախագծերի համար այնքան էլ լավ ավարտ չի կանխատեսում: Հետազոտողների գնահատականներով՝ ավելի լավ է միջոցները ծախսել հրթիռի արձակումից անմիջապես հետո այն ոչնչացնելու ընդունակ հակահրթիռային պաշտպանության համակարգերի վրա:
Ամեն դեպքում, նմանօրինակ ՀՀՊ համակարգ ունենալու դեպքում ԱՄՆ-ն անխոցելի կլինի Երկրագնդի ցանկացած հատվածում և իր ձեռքը կվերցնի ոլորտի ողջ իշխանությունը:










































