«Ատլետիկ»-ի կիսապաշտպան Անդեր Էրերան հայտնվել է անգլիական ակումբների ուշադրության կենտրոնում:
Իսպանական լրատվամիջոցների տեղեկացմամբ` 23-ամյա խաղացողի ծառայություններով հետաքրքրվում են «Լիվերպուլ»-ը և «Տոտենհեմ»-ը:
Հաղորդվում է, որ ակումբները կփորձեն ֆուտբոլիստի իրավունքները ձեռք բերել ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ: Անգլիական ակումբները պատրաստ են 7.5 մլն եվրո առաջարկել ֆուտբոլիստի տրանսֆերի դիմաց, սակայն «Ատլետիկ»-ը Էրերայից կբաժանվի նվազագույնը 15 մլն եվրոյի դիմաց:







































