5 մարդ է ձերբակալվել Կեմերովոյում «Միլիոնների երթին» աջակցող չարտոնված ցույցի ժամանակ, հայտնում է Interfax-ը՝ հղում կատարելով ՆԳՆ քաղաքային վարչության ղեկավար Վլադիմիր Նիցուկին:
Ձերբակալվածների թվում է միջոցառման կազմակերպիչ, լրագրող Նիկոլայ Ֆյոդորովը ու տեղի վարչակարգի մամլո ծառայության աշխատակիցը:
Ներկայում բոլոր 5 անձինք գտնվում են ոստիկանական ավտոբուսում: Այն վայրում, որտեղ պետք է տեղի ունենա միջոցառումը, հավաքվել է ոստիկանական 10 ավտոմեքենա:
Ձերբակալվածներին առաջադրվելու է իրավախախտում կատարելու մեղադրանք, որը նախատեսված է ՌԴ վարչական իրավախախտումների օրենսգրքի 20.2 հոդվածով:








































