Caughtoffside տեղեկատվական գործակալության հաղորդմամբ` անգլիական «Չելսի»-ն պատրաստվում է ամրապնդել թիմի հարձակվողական գիծը ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ: «Արիստոկրատներ»-ը պատրաստ են 12 մլն ֆունտ վճարել Ֆրանսիայի ազգային ընտրանու և «Մարսել»-ի ֆուտբոլիստ Լոիկ Ռեմիի իրավունքների դիմաց:
Ընթացիկ տարվա օգոստոսին 26-ամյա ֆուտբոլիստը մոտ էր լոնդոնյան ակումբ տեղափոխությանը, սակայն կողմերի միջև պայմանագիրն այդպես էլ չկնքվեց:
Հավելենք, որ Ռեմին «Մարսել»-ի կազմում հանդես է գալիս 2010 թվականից:






































