Մադրիդի «Ռեալ»-ի խաղացող Կակայի կրտսեր եղբայր 26-ամյա պաշտպան Դիգաոն պայմանագիր է կնքել «Նյու-Յորք» ֆուտբոլային ակումբի հետ: Համաձայնագիրը նախատեսված է 1 տարի ժամկետով: Դիգաոն կարողացել է տպավորություն գործել ակումբի ղեկավարության վրա փորձաշրջանի ընթացքում:
Նշենք, որ 2004 թվականին 19-ամյա Դիգաոն տեղափոխվել է «Միլան», 2 տարի վարձավճարով հանդես է եկել «Ռիմինի»-ում, որից հետո 2007/08 մրցաշրջանի ընթացքում իր միակ հանդիպումն է անցկացրել «Միլան»-ի կազմում: Այնուհետև Դիգաոն վարձավճարով հանդես է եկել «Ստանդարդ»-ում, «Լեչե»-ում, «Կրոտոն»-ում և «Պենաֆյել»-ում:
Հյուսիսամերիկյան լրատվամիջոցների կարծիքով` Դիգաոյի` «Նյու-Յորք» տեղափոխությունը մեծացնում է նրա եղբոր` այդ ակումբում խաղալու հավանականությունը: Վերջինս կարող է պայմանագիր կնքել ամերիկյան ակումբի հետ 2014 թվականի աշխարհի առաջնության ավարտից հետո:






































