Փետրվարի 27-ին հայտնի է դարձել, որ Թուրքիայում մահացել է այդ երկրի նախկին վարչապետ Նեջմեթդին Էրբաքանը: Նա այդ պաշտոնը զբաղեցրել է 1996-1997 թթ. և համարվում է ներկայիս վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի «հոգևոր» հայրը:
Թուրքիայի պատմության մեջ առաջին անգամ 1996 թ. այդ երկրի վարչապետ դարձավ իսլամական գաղափարախոսություն կրող «Բարօրություն» կուսակցության ղեկավար Էրբաքանը: Սակայն նա այդ պաշտոնին երկար չմնաց, քանի որ մեկ տարի անց զինվորականությունը հերթական անգամ միջամտեց և ստիպեց, որ Էրբաքանը հրաժարական տա:
Նրա կուսակցությունը լուծարվեց, իսկ նրա ժառանգորդ հայտարարվեց ներկայիս իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունը, որը Էրդողանի գլխավորությամբ 2001 թ. եկավ իշխանության:










































