Օրերս ՀՀԿ փոխնախագահ Գալուստ Սահակյանը «քյասիբի հոգեբանություն» որակեց ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանի առաջարկը՝ ավելի էժան մեքենաներ հատկացնել Ազգային ժողովի խմբակցություններին ու մշտական հանձնաժողովներին:
«Իր հայտարարությունը ցույց է տալիս, որ հանրապետականներն ունեն կեղեքիչի, թալանչու, պետական, հանրային միջոցների վատնողի, գողացողի հոգեբանություն»,- Aravot.am-ի հետ զրույցում Գալուստ Սահակյանին հակադարձեց պարոն Զուրաբյանը:










































