Ոստիկանությունը տարհանում է Օսթին քաղաքի Տեխասի համալսարանի և Ֆարգո քաղաքի Հյուսիսային Դակոտայի համալսարանի կրթական և բնակելի շենքերը այնտեղ տեղադրված ռումբերի մասին անանուն զանգերի պատճառով, փոխանցում են ԱՄՆ-ի ԶԼՄ-ները` հղում անելով ոստիկանությանը և համալսարանների ներկայացուցիչներին:
«Անմիջապես դուրս եկե՛ք բոլոր շենքերից և հեռացե՛ք դրանցից հնարավորինս հեռու»,- ասվում է Տեխասի համալսարանի հաղորդագրության մեջ, որը հրապարակվել է ուսումնական հաստատության կայքում:
Հյուսիսային Դակոտայի համալսարանի կայքում մոտավորապես նույն ժամին ևս հրապարակվել է տարհանման հրահանգ:
Երկու դեպքերը կապված են թե՝ ոչ, հայտնի չէ:
Associated Press գործակալության տվյալներով` Տեխասի համալսարանում սովորում է 51 000 ուսանող, Հյուսիսային Դակոտայի համալսարանում` 14 000:








































