Այսօր հանդիպել են Մադրիդի «Ռեալ»-ի նախագահն ու Պորտուգալիայի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Քրիշտիանու Ռոնալդուն: Marca-ն հաղորդում է, որ Պերեսի ու Ռոնալդուի զրույցի թեման եղել է ֆուտբոլիստի՝ թիմում զգացած անբավարարվածությունը:
Աղբյուրի համաձայն՝ կողմերը ոչ մի եզրահանգման չեն եկել:
Սակայն Ռոնալդուն հանդես է եկել հետաքրքիր առաջարկով. նա առաջարկել է թիմում ստեղծել խաղացողների իրավունքների ու շահերի պաշտպանի պաշտոն: Այդ պաշտոնն ստանձնած մարդը կկատարի հետևյալ պարտականությունը. կհավաքի բոլոր ֆուտբոլիստների առաջարկներն ու բողոքները ու կներկայացնի թիմի ղեկավարությանը:







































