Հանրահայտ հոլանդացի Ռուդ Գուլիտը, ով իր մարզական կարիերայի ընթացքում հանդես է եկել նաև «Միլան»-ի կազմում, խոստովանել է, որ ցանկանում է գլխավորել «ռոսոներիներ»-ին:
«Իմ կարիերայի լավագույն տարիներին հանդես եմ եկել «Միլան»-ում: Ինձ համար մեծ պատիվ կլիներ, եթե ակումբը դիմեր ինձ` թիմը գլխավորելու առաջարկով: Իհարկե, թիմն այժմ լավ մարզիչ ունի, բայց ոչ ոք չգիտի, թե ինչ կլինի ապագայում»,- հայտարարել է Գուլիտը:







































