Այսօր ԱԺ ճեպազրույցի ժամանակ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը լրագրողներին հայտնել է, որ «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի փոխարեն Ազգային ժողով կանցնի ընտրացուցակի 6-րդ համարը զբաղեցնող Թևան Պողոսյանը:
Ի դեպ, Ռուբեն Հակոբյանը նաև նշել է, որ «Ժառանգությունը» Ավան վարչական շրջանն ընդգրկող թիվ 1 ընտրատարածքում առաջադրելու է Ստեփան Սաֆարյանին:
Հիշեցնենք, որ «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը սեպտեմբերի 10-ին տեղի ունեցած ԱԺ նիստի ժամանակ հրաժարականի մասին դիմում էր ներկայացրել:











































