Գյումրիում թափուր մնացած պատգամավորական մանդատի համար լրջորեն պատրաստվում է պայքարել Գյումրիի նորընտիր քաղաքապետ Սամվել Բալասանյանի որդին՝ Միսակ Բալասանյանը, որն այժմ Գյումրիի գարեջրի գործարանի նախագահն է:
Երիտասարդն անկուսակցական է և դեռ հայտնի չէ, որ կուսակցությունից է առաջադրվելու՝ ԲՀԿ-ի՞ց, թե՞ ՀՀԿ-ից: Հոր նման՝ ճակատին դեռ ոչինչ գրված չէ:
ԲՀԿ մամլո խոսնակ Տիգրան Ուրիխանյանը «Առաջին լրատվական»-ի հարցին՝ քննարկե՞լ են թեկնածությունը, պատասխանեց, թե թեկնածուները կաշկանդված չեն, իսկ կոնկրետ այդ հարց դեռ չեն քննարկել:






































