Ավստրալիայի Բրիսբեն քաղաքում բեռնատարի վարորդը չի կարողացել կառավարել ղեկը երկաթուղային անցումի վրա, և մեքենան կանգնած է մնացել քաղաքային էլեկտրագնացքների ճանապարհին: Արդյունքում էլեկտրական գնացքը բախվել է բեռնատարին՝ նրան դուրս գցելով հարևան ճանապարհի վրա, որտեղ կանգնած էր մեկ այլ գնացք:
Ինչպես հաղորդում է ITAR TASS-ը, վթարը տեղի է ունեցել կայարանից ոչ հեռու, ուստի գնացքը կանգառին մոտենալիս զգալիորեն ցածր արագությամբ է շարժվել: Այնուամենայնիվ, բեռնատարի վարորդը ծանր վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց, շոգեքարշի 14 ուղևորների բժշկական օգնություն է ցուցաբերվել տեղում:
Վթարը տեղի է ունեցել առավոտյան պիկ ժամի, ինչի հետևանքով վատացել է տրանսպորտային իրավիճակը Բրիսբենում: Վերանորոգման ծառայության աշխատակիցները հայտնել են, որ երկաթուղին մաքրելու համար իրենցից մի քանի ժամ կպահանջվի, սակայն երթևեկությունը վերականգնել, ամենայն հավանականությամբ, կհաջողվի միայն շաբաթ առավոտյան:
Բրիսբենը բնակչության թվով Ավստրալիայի երրորդ քաղաքն է Սիդնեյից և Մելբրունից հետո. այնտեղ ապրում է ավելի քան 2.1 մլն մարդ:








































